-
13.06.2018|
14:11
Նախագահ Արմեն Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրավերով այսօր առավոտյան մեկնել է Արցախ:
-
12.06.2018|
22:00
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովին, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալներ Վիկտոր Քոչարյանին ու Ռոբերտ Շաֆերյանին իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատելու վերաբերյալ:
-
12.06.2018|
21:55
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
-
12.06.2018|
17:55
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
-
12.06.2018|
10:07
Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Արցախի նախագահը հիշեցրել է, որ Արցախում բողոքի ակցիայի առաջին իսկ պահից ինքն արձագանքել է մասնակիցների պահանջներին:
-
12.06.2018|
10:00
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2020-ին որպես հանրապետության նախագահի թեկնածու չի մասնակցելու ընտրություններին։
-
11.06.2018|
16:06
Երևանը Բաքվի «հերթական սադրանք» է որակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին ադրբեջանական կողմի կրակոցից Պաշտպանության բանակի զինծառայողի սպանությունը` իր պարզաբանման մեջ ասում է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
-
11.06.2018|
16:04
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում մասնակցեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Բացելով նիստը` Ղազախստանի ԱԳ նախարար Կայրատ Աբդրախմանովը ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների անունից շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ:
-
11.06.2018|
12:22
Երեկ երեկոյան Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ծառայակիցներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
-
10.06.2018|
23:37
Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը: